Արձագանքելով նկատառմանը, որ արցախցիների վերադարձի հնարավորության վերաբերյալ խոսակցությունները թերահավատություն են ներշնչում, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունն ու հնչող հայտարարությունները թույլ չեն տալիս լավատեսական կանխատեսումներ անել՝ Սյամոն հռետորական հարց է բարձրացրել. «Բայց ո՞վ ա ձեզանից խոսել իրանց հետ, որ հավատաք կամ չհավատաք: Տնից էն կողմ չեք տեսնում, ոչ էլ ուզում եք՝ խոսեք…»: Միաժամանակ Սյամոն զուգահեռաբար փորձել է հիմնավորել, թե ինչու է Ադրբեջանին նույնպես ձեռնտու Արցախը կրկին հայերով բնակեցնելը:
Փաստորեն՝ Սյամոն թուրքերից ավելի լավ գիտի՝ որն է Իլհամի շահը: Նա փորձում է հասկացնել, որ հենց ինքն է այն խողովակը, որի միջոցով հայ ժողովուրդը կարող է հաշտության եզրեր գտնել լոգիստիկայի հիման վրա տնտեսություն զարգացնելու ծրագրեր ունեցող Ադրբեջանի հետ: Հենց այդ միտքն է նա հատկապես շեշտադրել իր վերջին հարցազրույցում՝ փորձելով առաջարկել սեփական ծառայությունները:
Սյամոյի փորացավը պարզ է, նաև ասկանալի է, թե ինչու է նա ամեն անգամ այս մասին խոսում. խնդիր ունի՝ զբաղվելու արցախցիներին տիրություն անելու հարցերով, ուստի ինք զինք փորձում է հանրությանը մատուցել որպես բոլոր խնդիրների լուծման բանալին ունեցող մեկը, ինչը, իհարկե, բացարձակ կեղծիք է, ինչի ապացուցը Սյամոյի՝ վերջին տարիների անբարո ու խայտառակ հետագիծն է, որի կուլմինացիան դարձավ պարիկով փախուստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել