Հայտնի է դարձել, թե որն է ներկա պահին Սյամո-իշխանություններ շփումների ընթացքում ծավալվող խոսակցությունների հիմնական թեման: Պարզվում է՝ Սյամոյի դարդն ու ցավը բացառապես մի հարց է՝ արցախցիների գլխին վերակացու կարգվելը: Մամուլը, մասնավորապես, գրում է, որ այդ հարցում Սյամոյին աջակցում են հատկապես իշխանության միջին օղակները. Շահրամանյանի հանդեպ լիակատար վստահությունը բացառված է: Ըստ այդմ՝ Սյամոն պնդում է, թե ինքը կարող է լուծել արցախցիների տունդարձի խնդիրը, իսկ եթե նույնիսկ չլուծի էլ, ապա կարող է հաջողությամբ զբաղվել արցախցիների վերաինտեգրմամբ՝ նրանց ուղղորդելով դեպի Սյունիք՝ ապրելու ու արարելու, դեմոգրաֆիական պատկերը բարելավելու:
Արցախցիների վերադարձի հավանականությունը այս պահին զրոյական է: Համենայն դեպս՝ իշխանությունները հայտարարում են, որ եթե նրանք վերադառնան Արցախ, ապա ադրբեջանցիներն էլ վերադառնալու են այստեղ: Իսկ քանի որ ցանկություն չկա ապագա բախումների համար հիմք դնելու, ապա օպտիմալ լուծումը «փոխադարձ այցերից» ապահովագրվելն է:
Սյամոյի համար արցախցիների տունդարձի հարցն իրականում էական չէ. նրա համար կարևորն իր պաշտոնն է, որի քողի տակ նա միլիոններ է բերանն առնելու, իսկ եթե գործերը լավ գնան, գուցե կարողանա լուծել ավելի բարձր պաշտոն ստանալու հարցը՝ չնայած ակնհայտ է, որ նրան ճանաչողները հակված չեն լինելու Սյամոյի «չվանին ցախ դնել»: Ներկա փուլում իշխանությունների խնդիրը Շահրամնանին չեզոքացնելն ու Արցախի պետական ինստիտուտների լուծարումն է, որին հասնելու ճանապարհին Սյամոն կարող է ծառայություններ մատուցել: Բայց բացառված չէ, որ հարցը հորով-մորով անելուց հետո Սյամոյին էլ օգտագործված *անդոնի նման դեն նետեն՝ բերանը տալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել