Արձագանքելով «Շիշ բռնողի» հեղինակած սկանդալային նախագծի կոնտեքստում արված այն նկատառմանը, որ այդպիսով հարուստներին հնարավորություն է ընձեռվում փողով զինգրքույկ գնել՝ Աղազարյան Հովիկը հիշել է յուր մանկությունն ու ասել. «Այո: Երբ փոքր ժամանակ մենք գրքեր էինք կարդում՝ հարուստներ, աղքատներ, հիմա մեծացանք, բայց այդ երևույթը կա։ Առանց այդ նախագծի էլ հարուստներ-աղքատներ անհավասարությունը կա՝ հարուստների երեխաները շատ հարցերում արտոնյալներ են»։ Միաժամանակ ի պատասխան արձագանքին՝ հեղափոխությունից հետո՞ էլ կա սոցիալական անհավասարություն, Հովիկը դրական պատասխան է տվել ու զարմացել՝ 5 տարում հո չվերացա՞վ. վերանալու համար ժամանակ է պետք:

Ինչ-ինչ, բայց ուղղախոսության հարցում Աղազարյան Հովիկը անգերազանցելի է: Այդ ուղղախոսությունն օգնում է մարդկանց՝ ավելի լավ ներթափանցելու ՔՊ-ի «հոգու խորքը», ավելի լավ պատկերացնելու, թե ինչ կարգի խաբեբաներ են 2018-ին իշխանության եկել ու որքան խորն է հանրությունը խաբվել:

Տեսնես 2018-ին բնակչութան քանի՞ տոկոսը ձայն կտար Աղազարյան Հովիկի շեֆին, եթե այն ժամանակ Նիկոլը նույնքան ուղղախոս գտնվեր…

Ավելի քան 5 տարի է ՔՊ-ն իշխանության գլխին է: Հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածը բավարար չէ՞ր ՝գոնե «սառույցը մի փոքր կոտրելու» կամ «սայլը տեղից մի սանտիմետր շարժելու»: Անկակսած, լիուլի բավ էր: Բայց միակ բանը, որ առաջ շարժվեց 5 տարում, թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն էր, ինչի հետևանքով այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենամռայլ էջերից մեկը:

Եթե հովիկաղազարյաններին ևս 5 տարի տանք, աշխարհի քարտեզից Հայաստան պետությունը կջնջվի, Կովկասն ամբողջությամբ կհայաթափվի:

Դա՞ ենք ուզում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել