Օսիպյան Արթուրը առաջարկել է վերանայել Արցախի կառավարության ու, առհասարակ, պետական մարմինների լուծարման գաղափարը հիմնավորելու համար ներկայումս բերվող պատճառաբանությունն ու դադարել վախենալ Ադրբեջանից: «Ավելի լավ ա՝ ասեին՝ գիտե՞ք՝ ինչ ա, մենք դեմ էինք Արցապխի վտարանդի կառավարությանը, քանի որ Արցախի Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը և կառավարութան մեծ մասը այլ պետության «ագենտներ» էին,որոնք որ նաև Արցախում այլ պետության շահերն էին հետապնդում, հիմա ստեղ Հայաստանն են քանդելու: Մի խոսքով՝ ավազակ են, դրա համար ենք դեմ էդ վտարանդի կառավարությանը…»,-մասնավորապես՝ հայտարարել է Սյամոյի ոչ պաշտոնական պրոպագանդիստը:

Սյամոյի քարոզիչը, փաստորեն, ակամա բացահայտել է ՔՊ-ական քարոզչության սուտը. ՔՊ-ական պատգամավորներն են, չէ՞, առիթ-անառիթ պնդում, թե իբր Արցախի պետական ինստիտուտների չլուծարումը կարող է պատճառ դառնալ մեր դեմ Ադրբեջանի ագրեսիայի: Մինդեռ Սյամոյի Արթուրը, փաստորեն, պնդում է, որ այդ թեզը սին է՝ առաջարկելով քաղաքացիերի հետ առավել ազնիվ գտնվել ու խոստովանել, որ վախը ներքաղաքական է. վախենում են, որ կարող է սասանվել իրենց աթոռը, ինչի պատճառով էլ ամեն գնով ջանում են լուծարել ինստիտուտները:

Սյամոն բռնել է Նիկոլի թույլ կողմը: Իր պրոպագանդիստների միջոցով սրելով թեման՝ նա հասկացնում է, որ եթե Նիկոլը չանի այն, ինչ որ հուշում է ինքը, ապա բանը կարող է հասնել իշխանափոխութանը: հետևաբար, ըստ Սյամոյի, եթե Նիկոլը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը, ապա պետք է ստեղծի հատուկ մարմին՝ դրա գլուխ կարգելով քաղաքական հավակնություններ չունեցող Սյամոյին. հա՛մ գլուխները հանգիստ կլինի, հա՛մ էլ հանգիստ գլխով իրենց համար Սյամոն փող «կքերի»՝ Արցախի հարցը «ծիխարի» փակելով:

Մնում է հասկանալ՝ Նիկոլը Սյամոյի ասածով կշարժվի՞, թե՞ հուսախաբ կանի իր իսկ գլխին պոզեր աճեցրած Աննայի սիրելիին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել