Դատելով Սյամոյի պրոպագանդիստների վայրահաչոցների հիմնական բովանդակությունից, որ հատկապես վերջերս սկսել է «աչք ծակել» ավելի ուժեղ կերպով, իշխանություներն իրենց արցախյան մունետիկի առջև խնդիր են դրել՝ հատկապես արցախցիների շրջանում հակառուսականություն սերմանելու: Ինչո՞ւ է այդ խնդիրը դարձել օրհասական:
Խնդիր է դրված՝ արցախյան ներկայիս իշխանություններին վարկաբեկելու, և քանի որ Սյամոն համոզում ունի, որ նրանք շարունակում են լինել ՌԴ հովանավորյալները, հետևաբար՝ թիվ մեկ խնդիր է դիտարկվում ՌԴ-ի դեմ հակաքարոզչությունը, որի հետևանքը կարող է լինել նաև անվստահության առաջացումը՝ Շահրամանյանի հանցեպ և հակառակը: Բացի այդ՝ ՔՊ-ում վստահ են, որ Հայաստանում ներկայումս ամենապրոռուսական հասարակական սեգմենտը հենց արցախցիներն են, և սա՝ չնայած նրան, որ Արցախի հետ կատարվածը մեծամասամբ պայմանավորված է Ռուսաստանի կովկասյան քաղաքակնությամբ, որն էլ, իր հերթին, Նիկոլի կողմից վարվող քաղաքականության յուրատեսակ արձագանքն է: Հետևաբար՝ խնդիր է դրված Հայաստանն Արևմուտքի ուղղութամբ թեքելուն զուգահեռ հնարավորինս բարակեցնել ՌԴ-ին ոչ թշնամական հայացքով նայող հասարակական շերտը, իսկ որպեսզի դա տեղի ուենա, պետք է անել ամեն ինչ՝ տեղ հասցնելու այն միտքը, որ արցախցիների հետ տեղի ունեցածի հիմնական մեղավորը ոչ թե ՔՊ-ն է՝իր հանձնվողական քաղաքակնությամբ, այլ՝ Ռուսաստանը՝ այդպիսով Նիկոլ-Սյամո զույգի բոլոր մեղքերը շիթիլելով Մոսկվայի վրա:
ՌԴ-ն, անկասկած, ունի իր մեղքի բաժինը, և դա առաջին հերթին նրա հանդուրժողական վեաբերմունքն է՝ ՔՊ-ական իշխանությունների հանդեպ,որից օգտվում է Սյամոն ինքը՝ տակից խաղալով սեփական խաղը: Սյամոյին ձեռնտու է ամեն ինչ Մոսկվայի վրա բարդելու այս տխմար տրյուկը, քանի որ դրանով կոծկվում է իր գործած դավաճանությունն ու պատասխանատվության իրական չափը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել