Մեկնաբանելով արդարացի նկատառումներն ու ՀՀ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, որ ամեն գնով փորձ է արվում փակել արցախյան հարցը՝ սյամոյի հովանավորյալ Առստամյան Գևորը հայտարարել է,թե եթե իսկապես կան այդ՝ Արցախի հարցի փակման խնդրով մտահոգներ, ապա թող ոչ թե բողոքեն հայաստանյան իշխանություններից, այլ՝ ռուսներից. վերջին 3 տարում նանք էին Արցախին տիրություն անում:

Հակառուսական ծիր մտած Սյամոյի ենթաներկայացուցիչը, որ դեռևս հրաժարվում է խոստովանել, թե ում պատվերով է այս կամ այն եթերում հակաարցախյան պրոպագանդա տանում, օգտվել է հանրության շրջանում ծաղկող հակառուսական տրամադրություններից ու հերթական անգամ ՔՊ-ին հանել անմեղ՝ կրկնելով իր պատվիրատուի նարատիվները:

Եթե նույն Նիկոլն ԱԺ-ում չկանգներ ու չասեր՝ աշխարհը Հայաստանից պահանջում է պահանջների «պլանկայի» իջեցում՝ արցախցիներին խոստանալով երջանկություն Ադրբեջանի գրկում, արյդոք արցախցիների վիճակն այսօր այսպիսի՞ն կլիներ: Եթե իշխանությունները սկզբունքային գտնվեին արցախյան խնդրում, ապա կանեին ամեն ինչ, որպեսզի այսօր նույն Ռուսաստանն արդարանալու տեղ չունենար: Մինչդեռ փաստն այն է, որ եթե Մոսկվան նույնիսկ դարձել է հայատյաց, ապա Նիկոլն իր քաղաքականությամբ միայն օգնում է ՌԴ-ին՝ արդարացնելու իր կեցվածքը: Այսինքն՝ եթե Նիկոլը հրաժարվում է Արցախից, ի՞նչ կապ ունի տվյալ դեպքում՝ ինչ է ասում ռուսը: Եթե Նիկոլն Արցախը գցում է ռուսների գրպանը, ապա իրավունք է տալիս Մոսկվային արցախցիների հայրենիքի հետ վարվել ուզածի պես: Թե՞ Նիկոլի ուզածն էլ հենց դա է՝ ՌԴ-ի ադրբեջանասիրության պրակիկ դրսևորումներին ականատես դառնալը, որ կարողանա հանրության մեջ հակառուսականություն շաղ տալ ու քաղել պտուղները:

Սյամոյի համար միևնույնն է՝ հայ հանրությունն ում կատի կամ կսիրի, որ գերտերությանը կհամարի հարազատ, որին՝ թշնամի. կարևորն իր անձնական շահն է ու այնպիսի մի հատուկ մարմնի ստեղծումը, որը թույլ կտա արցախահայերին օգնելու անվան տակ քերել բյուջետային միջոցները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել