Պարզվում է՝ շաբաթ օրը, ըստ մամուլի տեղեկությունների, Արցախի պատգամավորները Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրավիրել: Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, նիստն էլ վարել է Սյամոյի կուսակից, ԱԺ փոխնախագահ Բաղունց Գագոն։ Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ձևավորել՝ միջազգային հարթակներում Արցախի հարցը բարձրաձայնելու և Արցախ վերադարձի հարցերով զբաղվելու։ Ուշագրավ է, որ պատգամավորները չեն շտապում մեկնաբանել այս տեղեկությունը՝ միաժամանակ այն չհերքելով:

Փաստորեն՝ Սյամոն որոշել է չխոչընդոտել ու հունին հակառակ «չթիավրել». Բաղունց Գագոյին բերման ենթարկելու փաստը հենց դրա մասին է վկայում: Իհարկե, սա չի նշանակում, որ Սյամոն վերանայել է իր սկզբուքնները, քանի որ դրանց աներերությունից է կախված նրա ապագան՝ հաշվի առնելով իշխանությունների ապազգային դիրքորոշումը:

Սյամոյի նպատակը, իհարկե, զուտ նեղանձնային է. նա հույս ունի նոր լույսի ներքո ներկայանալու արցախցիների առջև ու ինք զինք մատուցելու որպես Արցախի պահպանման մեծ ջատագով,և քանի որ բացահայտորեն նիստը տապալելը շատ կճչար՝ Սյամոյին «կռուտիտի» տեղ չթողնելով, ուստի որոշվել է Բաղունց Գագոյին կորստյան չմատնել՝ նրան ինքնադրսևորվելու շանս ընձեռելով:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ Սյամոն, կատարելով Նիկոլի գաղտնի հրահանգները, տակից քանդի՝ իմացածի մասին Նիկոլին «պզցնելով»: Սյամոն ու նրա ենթակաները «տրոյական ձիու» գործառույթ են կատարելու ՔՊ-ի համար՝ իրավիճակը ներսից կոնտրոլի տակ պահելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել