Անդոնի շոուին մասնակցելու գնացած ու տրվելիք հարցերին անկեղծ պատասխանելու խոստում տված Սյամոն, արձագանքելով հարցին՝ Արցախի հարցը լուծվա՞ծ է, ասել է.«Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել»:

Իսկապե՞ս, մի՞թե Սյամոն խելքի է եկել՝ վերադառնալով իրականություն, թե՞ հասկանալով, որ շատ է «պերեբարշիտ» արել՝ որոշել է հայրենասերի դիմակ հագնել ու այդպես Անդոնի դատին հանձնվել:

Առավել հավանական տարբերակը երկրորդն է, ու դա ակնհայտ է, քանի որ այդ տարիքում մարդկանց դժվար է լինում դարձի բերել: Սյամոն էլ, Նիկոլն էլ մեկ նպատակ են ի սկբանե հետապնդել՝ փակել Արցախի հարցը վերջնականապես.եթե նման նպատակ Սյամոն չունենար, դավաճան չէր դառնա, Արցախից պարիկ հագած չէր փախչի, կլիներ այնտեղ, որտեղ հիմա Արցախի նախագահներն ու մյուսներն են՝ Բաքվի բանտում նստած:

Այնպես որ՝ Սյամոյի ջանքերը՝ հայրենասեր երևալու, դատապարտված են անհաջողության. բանը բանից վաղուց է անցել, Սյամոն վաղուց է կարմիր գծերը հատել,ու հետդարձի ճանապարհ է՛լ չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել