Փառաբանելով Սյամոյի անցյալը, դրան զուգահեռ պատմելով, թե որքան լավ կլիներ, եթե Սյամոյին վստահվեր ամենը՝ Խանումյան Հայկը հայտարարել է, թե մինչև 2020-ը մեզ քաջածանոթ Արցախը՝ իր տարածքով, Սյամոյի հանճարեղ ստեղծագործության արդյունք էր. 2400-2500քկմ-անոց Արցախը, ըստ վերջինիս մանկլավիկի, Սյամոն սարքեց 12000-անոց՝ իր զինված ուժերով ու ամեն ինչով:

Հարց է առջանում՝ Սյամոն իր անցյալը հարգո՞ւմ է, երբ մյուսներից հարգանք ու գնահատանք է մուրում Խանումյան Հայկի բերանով: Առավոտից՝ երեկո նույն բանն է Սյամոյի պրոպագանդան կրկնում ու իր ստնտուին փառաբանում, բայց հարց է ռաջանանում, եթե Սյամոն իսկապես այնպիսին էր, ինչպիսին նրան հայկխանումայններն են հանրությանը մատուցում, ապա ո՞վ էր նրան ստիպում մաս կազմել Հակոբյան Աննայի հյուսած դավադրությանն ու ստանձնելով Արցախի ԱԽՔ-ի պաշտոնը՝ սեփական գրավածը թուրքին հանձնել, հետո փախչել Արցախից պարիկով ու գալ Հայաստան՝ հարցազրույցներ տալու երջանիկ դեմքով: Բա երբ Արցախի կործանման ծրագրի տակ էր մտնում՝ շատ կոնկրետ թվի դիմաց Նիկոլին ու տերերին ծախվելով, Խանումյան Հայկի հեքիաթները չէ՞ր հիշում, բա նորմալ մարդն իր «արած-դրածը», իր «վաստակը» ու «ձեռքբերումը» թուրքին կտա՞ր՝ պարելով, սրա-նրա մի բանը բունկերներում համտեսելով, հերոսի կոչումն էլ պետությանը վերադարձնելով…

Արցախյան հաղթանակը կռել է հայ ժողովուրդը, ու ոչ մի առանձին վերցրած անհատ չունի բարոյական իրավունք՝ այն ինքն իրեն կամ սեփական շեֆին վերագրելու: Հաղթանակները կերտում են ժողովուրդները, այնինչ շատ հաճախ դափնիներն իրենցով են անում սրիկաները՝ Սյամոյից ոչնչով չտարբերվող…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել