Երբ Սյամոն ու թիմը, ՔՊ-ականների ձեռքը բռնած, ջանում են արգելել Արցախի պետական ինստիտուտների գոյությունը՝ դրանով, ըստ էության, թաղելով առնվազն Արցախի խնդրի քաղաքական կողմը, Իլհամի համար փորձում են լուծել ոչ միայն ներկայի, այլև ապագայի խնդիր, քանի որ ներկայումս Արցախի հարցը վերածելով ընդամենը հումանիտար խդրի՝ զրկում են ապագա իշխանություններին Ադրբեջանի առաջ քաղաքական հարց բարձրացնելու հնարավորոթյունից. եթե իսկապես հաջողվի անել այն, ինչ որ սյամոները պլանավորել են, ապա ապագա իշխանությունների համար, որքան էլ նրանք հայրենասեր լինեն, ծայրահեղ խրթին է լինելու նույնիսկ զրոյական կետից ինչ-որ բան ձեռնարկելը: Ասել կուզի՝ Սյամոն կաշվից դուրս է գալիս՝ այսօր և ընդմիշտ երաշխավորելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, զրկելու հայությանը իր հայրենիքում արժանապատվորեն ապրելու հեռանկարից: Բոլորն էլ հասկանում են, որ եթե Ադրբեջանը փակում է Արցախի հարցը Սյամոյի համար ցանկալի սցենարով, ապա այն դառնալու է Կովկասի տերն ու տիրականը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է կա՛մ Հայաստանի ֆիզիկական չգոյութուն, կա՛մ բուտաֆորիկ գոյություն՝ բնակչության մոնոէթնիկ կազմի բացառմամբ ու ասենք կարևոր տեղանունների ադրբեջանականացմամբ:

Սյամոյին ու ՔՊ-ին հենց սա էլ պետք է, որ մի օր արթնանանք ու պարզենք, որ հայ ժողովուրդն իր բնօրրանում թվային փոքրամասնություն է դարձել՝ զրկված որևիցե հեռանկարից ու ապագայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել