Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախագահների նկատմամբ այդ երկրի առաջադրած մեղադրանքների համար հիմք է ծառայել Անդոնի կողմից կազմակերպված որոշ նյութերի արտահոսքը, ու չնայած տեղեկությունները կարծես թե դեռևս խոսակցությունների մակարդակի են, սակայն սթափ վերլուծության դեպքում դրանք թվում են միանգամայն ճշմարիտ. թուրքին «գործ տալու» հարցում Անդոնը Սյամոյից հետ չի մնում:

Հարց է առաջանում՝ արդյոք այդ նյութերի արտահոսքի հարցում Սյամոն ունեցե՞լ է իր ուղղակի կամ անուղղակի ներդրումը՝ նկատի ունենալով այն ճշմարտությունը, որ նախագաների հանդեպ ամենամեծ ատելությունը Սյամոն է տածում: Եվ հետո՝ կա նաև Անդոն-Սյամո արատավոր ընկերության գործոնը, և բացարձակապես գաղտնիք չէ, թե Անդոնը Սյամոյին որպես ինչ է հարգում:

Անկախ նրանից, թե Անդոնը Սյամոյի «նավոդկո՞վ» է թուրքերին նյութեր տրաադրել, թե՞ ոչ, անհերքելի է, որ Անդոնի այդ հնարավոր քայլը Սյամոյի շահերից է բխել. որքան երկար նախագահները մնան Բաքվի բանտում, այնքան կհեշտանա Սյամոյի գործը՝ արցախցինեին իբր իր հոգածության տակ վերցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել