Հիմնական թեզերից մեկը, որն առաջ է տանում Սյամոյի «քարոզչամեքենա» Խանումյան հայկը, արցախցիներին բացառապես մարզերում վերաբնակեցնելն է: Նա նույնիսկ հուշում է Նիկոլին, թե ինչպես ու ինչ պետք է անել, որ մարզերը դառնան գրավիչ՝ խոստանալով 50000-60000 դոլար տարեկան եկամուտ յուրաքանչյուր արցախի ընտանիքին այն դեպքում, եթե ՔՊ-ն անի այն, ինչ որ Սյամոն է հուշում:

Բայց արդյոք արցախցիների բարեկեցությո՞ւնն է Սյամոյի իրական հոգսը, թե՞ նմանատիպ գայթակղություններով Սյամոն փորձում է Նիկոլի համար լուծել քաղաքական խնդիր:

Եթե բարեկեցությունը լիներ Սյամոյի խնդիրը, ապա նա ի սկզբանե չէր մտնի մի ծրագրի տակ, որի վերջնարդյունքը դարձավ համզգային չտեսնված ողբերգությունը. ի սկզբանե շատ լավ էլ գիտեր, որ եթե պատերազմում Հայաստանը պարտվի, ապա արցախցիների՝ իրենց հողում մնալու հարցը վաղ թե ուշ կփակվի: Հետևաբար՝ առաջին տարբեակը բացառվում է:

Հակառակ սրան՝ երկրորդ տարբերակը միանգամայն իրական է. խնդիրը քաղաքական է: Իսկ ինչո՞ւ է Սյամոյի համար էական արցախահայերի՝ հատկապես մարզերում վերբնակեցվելու հարցը: Պատասխանը պարզ է՝ Երևանում որքան քիչ արցախցի, այնքան նվազ քաղաքական խնդիրներ՝ Նիկոլի համար: Մայրաքաղաքը քաղաքական կյանքի կենտրոնն է, հետևաբար՝ որքան քիչ դժգոհ մասսա՝ մայրաքաղաքում, այնքան ամուր իշխանություն: Մյուս կողմից՝ միայն արցախցիների խնդիրը չէ հարցը, այլ՝ բուն երևանաբնակ հայաստանցիների. մարդկանց աչքի առաջ արցախահայերին բրախելն ու նրանց առհամարհելը կարող է լուրջ քաղաքական էֆեկտի հանգեցնել, բերել հիասթափության ու այն գիտակցման, որ Նիկոլի ռեժիմն իրականում օկուպացիոն՝ թուրքական ռեժիմ է, այլ ոչ թե հարազատ իշխանություն, ինչպես Նիկոլն է պնդում. հայկական իշխանությունն արցախցիների հետ այդպես չէր վարվի:

Հարկավոր է հասկանալ մի շատ պարզ ճշմարտություն՝ Նիկոլի ռեժիմի պահպանման հարցում Սյամոն թերևս ավելի շահագրգիռ է, քան ասենք 4 էրեխատեր կրքոտ Աննան.վերջինս գիտի՝ հենց իշխանությունից Նիկոլը հեռացվի, փողերը կառնի ու կփախչի, իսկ ո՞ւր է գնալու Սյամոն կամ մնալու դեպքում ո՞ր գաղութում է «սռոկը»՝ վզին ծծելու, պարզ չէ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել