Հայաստանի Կառավարությանը կից հատուկ գրասենյակի ստեղծման վերաբերյալ գաղափարն է սկսել պրոպագանդել Խանումյան Հայկը՝ էշի համառությամբ պնդելով, թե իբր եթե այդ կառույցին վստահվի արցախցիների բնակեցման խնդիրների լուծումը, ապա պրոբլեմներն առավել արդյունավետորեն կլուծվեն, քանի որ նմանատիպ կառույցները ավելի օպերատիվ են աշխատում, ավելի ազատ են որոշումների կայացման հարցում, կարողանում են մեկտեղել թե՛ մասնավորի, թե՛ միջազգային դոնորների ու Կառավարության ջանքերը:

Խանումյան Հայկի պրոպագանդածը Սյամոյի երազանքն է. հենց նա է կագնած նմանատիպ մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին լոլոների հիմքում՝ ցանկանալով նման ճանապարհով նախ՝ չեզոքացնել Արցախի օրինական իշխանությունների ազդեցությունը, ապա՝ կանգնելով այդ մարմնի գլխին՝ սկսել խժռել այն փողերը, որոնք կարող են տրամադրվել տարբեր աղբյուրներից արցախցիների խնդիրների, բնակեցման առնչվող հարցերի լուծման նպատակով:

Կառավարության կից այդ մարմնի միջոցով Սյամոն փորձելու է նաև լուծել ինքնակայացման այն խնդիրը, որը նրա առջև ծառացած է մնում այն օրվանից, ինչ հեռացավ Արցախի ԱԽՔ-ի աթոռից՝ իր կործանարար միսիան կյանքի կոչելուց ու Աննային բունկերներում բավարարելուց հետո: Ցանկանում էր Արցախում մի բանի հասնել, չստացվեց, հիմա էլ կպել է Հայաստանից ու փորձում է այստեղ ինչ-որ կերպ մի բան ձեռք գցել. Արցախը պարելով տվել է թուրքին, բա դրանից հետո արժան չէ՞ մի քնձռոտ պաշտոնի, թե՞ լնգուլավազ ՔՊ-ականներից է վատ տղա, որ նրանք էսօր խնդան, իսկ ինքը, «բերանն առած», դառնա ծաղրի առարկա

Փաստ է, որ Սյամոն էսօրվա դրությամբ մնացել է բորդյուրին, իսկ հարցը, թե որքան է հավանական, որ նա վերջապես կարժանանա մի կաբինետի, մնում է կախված Աննայի դլոյից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել