Մինչ Սյամոն առիթ-անառիթ հայտարարում է, թե հատկապես ինչպես է տեսնում արցախցիների հայաստանյան ապագան՝ հուշելով իշխանություններին, թե ինչ է պետք անել ու ինչպես, արցացիները շարունակում են աշխարհի կողմից խոշոր հաշվով անտեսված մնալ. արևմտյան որոշ երկրների կողմից մի քանի միլիոն դոլարի հատկացումն ուղղակի ոչինչ է, ծաղր՝ հաամեմատած այն ահռելի խնդիրների հետ, որոնց հենց հիմա բախվում են արցախցի մեր հայրենակիցները Հայաստանում:

Ակնհայտ է, որ պետությունը, որքան էլ Սյամոն հուշի Նիկոլին, որքան էլ փորձի դրա վրա «աչոկ հավաքել», չի կարողանալու ամբողջությամբ հոգալ արցախիցների կարիքները հատկաես միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի մկտրվածքով. փող է պետք, ու չնայած նույն Սյամոն ու նրա սիրելի Աննան միլոնների հետ են խաղում, բայց հասկալի է, որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսն իր անձնական միջոցներից ոչ մի լումա չի հատկացնելու մարդկանց խնդիրների լուծմանը: Հո Սյամոն «X7»-ը չի՞ ծախելու ու մի քանի ընտանիքի համար ասենք տուն գնի կամ հումանիտար օգնություն հատկացնի: Տվյալ իրավիճակում օգնության կարող էին գալ դոնորները, բայց ինչպես նշում են շատերը, Նիկոլի կողմից հնչող հայտարարությունները շատ իմաստներով խանգարում են Հայաստան համապատասխան նպատակով փող բերելուն. Սյամոյի սիրուհու ամուսինը չի դադարում պարծենալ, թե իբր իրենք այլևս լուծել են հարյւոր հազարից ավել մարդու տեղավորման խնդիրները՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով: Դոնոր կազմակերպույուններն էլ լսում են սա ու «մատը մատին չեն տալիս»: Բացի դա՝ Նիկոլը լայաղ չի անում դիմել այդ կազմակեպություններին, նորմալ նրանց հետ աշխատանք տանել, դիվանագիտություն բանեցնել:

Պատճառը պարզ է՝ ո՛չ Սյամոյին, ո՛չ էլ Նիկոլին այսքան շատ հայաստանաբնակ արցախցի պետք չէ. Սյամոն գիտի՝ բոլոր արցախցիներն ատում են իրեն, ու ինքն իրականում շանս չունի: Նիկոլին էլ Արցախի մասին անընդհատ հիշեցնող դժգոհ մասսա պետք չէ երկրում, ուստի խնդիր է դրված արցախցիներին պարտակել ցանկացած գնով, ինչը, ինչպես հուշում է վիճակագրությունը, այս երկուսի մոտ լավ էլ ստացվում է, քանի որ ներգաղթից ի վեր բազմահազար արցախցիներ լքել են Հայաստանը, իսկ փախստականի կարգավիճակի շնորհումը միայն արագացնելու է այդ պրոցեսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել