Էս երեքի միջից չարիքը բաբայան սամոն ա։ Ոչ քոչարյան անդոնը, ոչ էլ առավել ևս արսենյան գուգոն Արցախի համար ոչինչ չեն արել, կռվում ընկեր չեն կորցրել։ Ավելին, միշտ այդ հողը համարել են ադրբեջանական ու չեն թաքցրել դրա մասին բարձրաձայնել։ Էտ սամոն ա ընկեր կորցրել, էտ նաև սամոյի միջոցով ա էտ հողն ազատագրվել։ Բայց արի ու տես, որ էսօր մեջներից ամենուրախը հենց սամոն ա...
Ոչ անդոնի մոր գերեզմանն ա մնացել Ստեփանակերտում, ոչ էլ գուգոյինը։ սամոյի մոր գերեզմանն ա Ստեփանակերտում։ Ու ինքն առաջինը փախավ Արցախից, ու բերանը մինչև ականջները բաց հաջորդ իսկ օրը Հ1-ով գլուխ գովաց սեփական հայրենիքից առաջինը փախնելու, գլուխ գովաց մոր գերեզմանը ժամ առաջ թուրքին թողնելու, գլուխ գովաց ընկերների արյամբ ազատագրված հողը րոպե առաջ ծախելու փաստով։
բաբայան սամոյի տեսակը չարիք ա, որովհետև ինքը սրբություն չունի... ու ինքն ուրախ ու հպարտ ա էտ փաստով։ Ինքը բերանը բաց ման ա գալիս Երևանում, կարևորը նիկոլն իրա հաչալու ու արցախցիներին պառակտելու դիմաց օրվա թուլափայը տա, մնացածը՝ հող, հայրենիք, արյուն հեչ...

հ.գ. հավասարապես չարիք են նաև բաբայան սամոյի դուդուկի տակ պարող արցախցիները։ Լավ հիշեք, որ սամոն իրա շահի համար սաղիդ դեմ կտա, խղճի խայթ էլ չի զգա։ Իրա մոր գերեզմանից լավը չլնեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել