Արարատ73-ի պատմական հաղթանակից 50 տարի անց՝ նույն օրը, հանրությանը ներկայացվեց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հեղինակած «Արարատ 73. հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը, որը հայկական սպորտի լավագույն տարիների մասին է պատմում։

Ֆուտբոլային մեկնաբանը նշում է․ «Կար ժամանակ, երբ ես չէի հավատում, որ 1973 թվականին Արարատը կարող է չեմպիոն դառնալ, որովհետև ճանապարհը շատ ծանր էր։ Այդ տարիներին մենք բաց թողեցինք մի կարևոր բան՝ չկարողացանք Արարատ 73-ի խաղերի տեսագրությունները պահպանել։ Հավատացեք, այն ժամանակ իմ մտքով չէր կարող անցնել, որ մենք չեմպիոն ենք ունենալու ու ես պետք է գիրք գրեմ մեր ֆուտբոլային չեմպիոնների մասին»։

Սուրեն Բաղդասարյանն այս գիրքի հիմքում ընկած պատմությունը սպորտային հաղթանակ չի համարում, այլ ազգի պատմության կարևոր հաղթանակներից մեկը։ Արարատ 73-ի հաղթանակը և՛ քաղաքական, և՛ պատմական առումով բացառիկ է։

«Ես միշտ նրանց հետ եմ եղել և գիտեմ, որ այս հաղթանակը հեշտ չեն ձեռք բերել»,-հավելում է հեռուստամեկնաբանը։

Գիրքը տպագրվել է նաև to.sport fm 96․3-ի աջակցությամբ։ «Հայկական առաջին սպորտային ռադիոն հավատարիմ  է իր սկզբունքերին և սատարում է հայկական սպորտին, իսկ հայկական սպորտի լավագույն տարիների մասին փաստերի արձանագրումը ոչ միայն կարևոր է սպորտի պատմության համար, այլև լավագույն մոտիվացիաներից մեկն է մարզիկների համար: Իսկ այս դեպքում համագործակցությունը պատահական չէր, քանի որ Արարատ 73-ը լեգենդար թիմ էր»,-նշեց to.sport fm 96.3-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը։

Շնորհանդեսին ներկա էին նաև Արարատ 73-ի լեգենդները։ Սերգեյ Բոնդարենկոյի խոսքով ֆուտբոլն առհասարակ մոտիվացնող է, բայց Արարատ 73-ի ամենակարևոր առաքելությունն ազգային ֆուտբոլը ներկայացնելն էր․ «Մեր ոսկե սերունդը կատարեց այդ առաքելությունը։ Ինչ վերաբերվում է Սուրեն Բաղդասարյանին, նա կարծես միանգամից մտավ մեր կյանք և համ ու հոտ տվեց ֆուտբոլին։ Մեր ֆուտբոլային ամենալավ տարիներին մեր կողքն է եղել և այն, ինչ գրել է, վստահ եմ՝ իրականություն է»։

Ավելացնենք նաև, որ երեկ գրքի վաճառքից գոյացած գումարը փոխանցվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։

Դե իսկ, սպորտային վերջին իրադարձություններին ծանոթանալու համար հետևեք առաջին սպորտային ռադիոալիքին`

Website` https://tosport.fm/

Youtube` https://www.youtube.com/@tosportfm

Facebook` https://www.facebook.com/to.sport.fm96.3

Instagram` https://www.instagram.com/to.sport.fm96.3/

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել