Նորից խնդրում և հորդորում եմ. ֆեյսբուքում պատերազմի թամաշա մի՛ արեք, ֆեյք լուրերից հերոսներ մի կերտեք. «Քյոխը հրաժարվեց զենքը վայր դնել», «Մարտակերտում հրաժարվեցին զենքը վայր դնել» ու նմանատիպ ինֆոները արծրունություն են, կեղծիք։
Նորից եմ ասում՝ Արցախում էքզիստենցիալ կռիվ էր գնում երեկ, ու մերթընդմերթ գնում ա հիմա, զուտ զենքը ձեռքին չմահանալու, չզոհվելու համար ինքնապաշտպանական մարտեր են։
Արնաքամ լինող ժողովրդից շուրջ հերոսական միֆեր մի հյուսեք։ Իրանք առանց դրա էլ հերոսներ են։ Մենակ էտ հողի վրա ապրելով իրանք հերոս են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել