Երեկ քննարկումներ եմ ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։
Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:
Ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն:
Քննարկել ենք նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:
Քննարկել ենք նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
Լոնդոն այցս կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի (Diocese of The Armenian Church of the United Kingdom & Ireland) առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի (Hovakim V Manukyan) հրավերով։ Խորհրդարանում այս հանդիպումը տեղի է ունեցել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աջակցությամբ (Annette Moskofian Arzoomanian):
Возможно, это изображение 11 человек
Возможно, это изображение 1 человек, карта и текст
Возможно, это изображение 2 человека, Тауэрский мост и Лондонский Тауэр
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել