Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված է այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:
Ադրբեջանն Արցախի նկատմամբ 9-ամսյա բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` այս անգամ ուժի ցուցադրման ձևով, ինչը կարող է նոր ագրեսիայի վերածվել:
Միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ սա նաև հետևանքն է այն բանի, որ որևէ լուրջ ջանք չեն գործադրել արցախյան շրջափակմանը վերջ տալու համար, իսկ դա «թևեր է տվել» Ադրբեջանին` առաջնագծում նոր ագրեսիա նախապատրաստելու համար:
Հայաստանի իշխանությունն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով, սրան նրան մեղավոր հռչակելով, համարելով, որ իր անելիքը միայն փաստեր արձանագրելն ու խղճահարություն ստեղծելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել