Էս տղային փոխանցեք, որ իրեն օգտագործելու են ու օգտագործելու են շատ կեղտոտ ձևով, շատ զզվելի քարոզչության մեջ: Ասելու են՝ տեսեք, բա ասում էիք «Արցախում սով ա, կռիվ ա, 6 միլիոնով համերգ մի արեք», հենա, արցախցի երգիչն ինքն ա եկել էդ համերգի բացումն անի:
Ու հերթական անգամ արցախցին պիտակավորվելու ա որպես Երևանում կայֆեր անող, Սնուփի համերգին երգող...
Լյոկա ջան, Արցախը բեմերից չեն փրկում, եղբայր, Արցախը փրկում են Արցախը դավաճանածներին, վաճառածներին պատժելով, իրանց դեմ պայքարելով, ոչ թե նրանց հետ համագործակցելով:
Էս համերգը ոտքից գլուխ Արցախը դավաճանածների կազմակերպածն ա՝ Արցախը սովամահա անելու պահին ստեղ տժժալու համար: Մասնակից մի դարձիր էտ ամենին: Չգիտեմ քեզ էլ ինչ են խոստացել, բայց հավատա, ոչ մի բան չարժի նրան, որ դու համագործակցես դրանց հետ: Դա մենակ քո անվան հետ չես խաղում, դա ողջ արցախահայության անվան հետ ես խաղում:
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել