Արցախի հերոս Առուշանյան Դավիթի որդու` Ալեքսի հետ կիրակի օրը Ամբերդ էինք գնացել։ Վահրամաշեն եկեղեցի էլ մտանք։ Մոմերն անվճար դրված էր, մարդիկ վերցնում, վառում էին։
-Արամ, ինչի՞ համար են մարդիկ մոմ վառում:
-Դե Աստծուց բաներ են խնդրում, մոմն էլ վառում են, որ խնդրանքը շուտ տեղ հասնի։
-Հիմա, որ ես էլ խնդրեմ, կիրականանա՞։
-Դե երևի, նայած ինչ խնդրես։
-Ուզում եմ, որ պապան տուն գա ու մեր հետ լինի։
Մինչև ես կմտածեի, թե ինչ պատասխանեմ 7 տարեկան էրեխուն, ինքը մոմը վառեց։ Իսկ իրականում պատասխանելու բան էլ չունեի, որովհետև տենց դեպքերում պապանձվում ես։
Պատերազմ կոչվող արհավիրքի հետևանքները էս էրեխեքից խլված մանկություններն են, իրանց կիսատ մնացած երազանքերն ու միակ խնդրանքն առ Աստված, որ պապան տուն գա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել