Սնուփ Դոգի առաջիկա համերգի հետ կապված աղմուկը դեռ չմարած՝ հայտնի է դարձել, որ հայ հանրությանը մի յուրատեսակ անակնկալ էլ են փորձել մատուցել. մի քանի օրից սպասվում է ադրբեջանցի Էլման Զեյնալովին պատկանող «Raava Music» լեյբլը ներկայացնող հիփ-հոփ երգիչ Անդրոյի երևանյան համերգը:

Հետաքրքիր է՝ այս մի համերգի կազմակերպմամբ ո՞ր մի ընկերությունն է զբաղվել, էլի նրանք, ովքեր հանձն են առել Սնուփ Դոգին Հայատան բերելու գո՞րծը, թե՞ ուրիշներ: Ցանկացած դեպքում սա ոչ պակաս մեծ խայտառակություն է՝ոչ միայն հաշվի առնելով ներկայիս ծանր, գրեթե անույս վիճակը, այլև՝այն, որ, փաստորեն, երգիչը գովազդելու է ադրբեջանցուն պատկանող բրենդը կամ «լեյբլը»՝ հայաստանցիների ֆինանսական միջոցներն ուղղելով թուրքի գրպանը:

Հատո՞ւկ են Անդրոյին ընտրել, թերևս բացառված չէ՝ նկատի ունենալով իշխանավորների ադրբեջանասիրության բարձր մակարդակն ու «խաղաղության դարաշարջան» բացելու մոլուցքը: Հնարավոր է՝ սա առաջին քայլերից մեկն է՝ հայաստանցիներին ամեն ադրբեջանականին ընտելացնելու ծրագրի, որ Իլհամի կողմից դրվել է Նիկոլի դեմը:

Խայտառակություն է, իրավիճակն այլ կերպ չես որակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել