Սնուփ Դոգի իմիջի անխոցելիության դարդով տարված Սիմոնյան Հայկոն «Հ1»-ի եթերում հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ Հայաստան այցելող Սնուփ Դոգի հոնորարը կազմելու է 1,8 մլն դոլար, իսկ կեցության ծախսերն էլ՝ 250000 դոլար, եթե նա, ըստ էության, իր ելույթի համար սովորաբար պահանջում է ընդամենը 70000-100000 դոլար:

«Այս ոլորտում կա գրված օրենք՝ պայմանագրում, յուրաքանչյուր պայմանգրում, երբ արտիստի հետ կապված որևէ ֆինանսական գործարք, որևէ ֆինանսական հարաբերություն ենթակա չէ հրապարակելուն և շատ վատ իրավական հետևանքներ ունի»,-պատասխանել է պետբյուջեի փողերը մսխել պատրաստվող Սիմոնյան Հայկոն՝ վստահեցնելով՝ մեծ սիրով կպատասխաներ բարձրացված հարցին, բայց չի կարող. խիստ կոնֆիդենցիալ հարց է:
Վե՛րջ, թեման փակ է, է՛լ ոչ մի ծպտուն. պետական գաղտնիք է, ոչ մեկին պարտավոր չէ «աչոտ տալ» Հայկոն, քանզի շատ վատ իրավական հետևանքներ կլինեն ոչ միայն նրա կյանքում:

Հիմա սա ինչպե՞ս կոչես, ի՞նչ անուն տաս սրան: Թերևս «բեսպրեդել» միայն: Բա «բեսպրեդել» չէ, ի՞նչ է: Հարկատուների ընդհանուր դրամապանակից ինչ-որ մեկի գրպանն է հոսում մի ահռելի գումար, իսկ երբ բանը հասնում է հարցուփորձին, լռություն է կատարյալ. բան չհարցնեք, թե չէ թեմա կդառնա ու Հայկոն հանկարծ պրոբլեմներ կունենա:

Սա թալան է՝օրը ցերեկով, ընդ որում՝ խիստ անբարո թալան. ոչ ոք չի կարող հիմանվորել կամ բացատրել, թե ինչու պետք է Հայաստանի պես մի կործանված երկիր ինչ-որ մեկին իր իրական գնից 20 անգամ ավել փող տա: 20 չէ, 200 անգամ ավել էլ թող տային, բայց բացատրեին՝ ինչ է տալու ազգին սևամորթ ամերիկացու համերգը, ի՞նչ գլոբալ խնդիր է լուծելու ռեփը և այլն:

Բա ատկատից էլ լուրջ հա՞րց: Բա դրանից ավելի կարևոր, ավելի օրհասական ու կենսական խնդիր կա՞ այս երկրում: Բա է՛լ ինչո՞ւ են տղերքը «հեղափոխություն» արել, որ մի 2 կոպեկ էսօրվա դրությամբ պետք է «չքերեն»:Բա լենանազարյաններն ինչպե՞ս ապրեն չոր աշխատավարձով, կամ որոշ պեդոֆիլներ՝ ցամաք ռոճիկով:

Drop It Like It՛s Hot…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել