Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի-Թուրքիայի համաձայնության արդյունքն էր ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր, այսինքն, Հարավային Կովկասը համատեղ ազդեցության գոտի են ճանաչում։
Այդ հայտարարությունը նաեւ Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։
Սակայն, այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ Էրդողանն, Ազովի հրամանատարներին հանձնելով Ուկրաինային, խախտել է Պուտին-Էրդողան համաձայնությունը, նաեւ Թուրքիան արդեն քննարկում է Ուկրաինա ծանր հրետանի ուղարկելու հնարավորությունը, Բայրակթարների գործարանի հիմնումը։ Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի ՆԱՏՈ մտնելուն, նաեւ պատրաստվում է 3 ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, որոնցից մեկը Կասպից ծովի ափին, Բայդենը խոստացել է F-16 վաճառել Թուրքիային եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել։ Ավելի պարզ, Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը, ստանալով Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արեւմուտքն, այնտեղ ստանալու մյուս դիվիդենտներ։
Այսպիսով, ՔՊ-ն եւ Փաշինյանը, իշխանությունը պահելու համար, ստիպված են որոշում կայացնել` ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական եւ հակաիրանական կոալիցիային։ Իսկ թե այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, դժվար է կանխատեսել, ըստ երեկույթին այս հարցի պատասխանը դեռեւս ոչ Մոսկվան ունի, ոչ՛ Թեհրանը։
Կարճ` Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսն, իսկ ներքին լեգիտիմությունը մինչ այդ էր կորցրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել