N-idea.am-ը գրում է.

ԱՊՀ-ից զինյալների վարժեցման ճամբարները Սիրիայում գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը։ Այս մասին «Нейромир-ТВ»–ի հետ զրույցում ասել է վերջերս Սիրիայից վերադարձած ռուս լրագրող, ANNA-News գործակալության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարատ Մուսինը՝ մեկնաբանելով Դամասկոսի Ջոբար արվարձանում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին տեղեկատվությունը։

Ըստ Մուսինի՝ Արևմուտքը Սիրիայում առաջ է մղում ահաբեկչական էլիտային։ «Երբ էլիտայում բարձրամակարդակ պրոֆեսիոնալներ մտցվեն, մյուսներն, իհարկե, պոչները կքաշեն»,- համոզված է նա։ Ավելին, Մուսինը պնդում է, որ ԱՊՀ երկրներից ահաբեկիչների (մոտ չորս հազար մարդ) վարժեցման ճամբարներով զբաղվում է Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը։

«ԱՊՀ-ից ահաբեկիչների պատրաստման ճամբարները գլխավորում է Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկներից Սիրիա «հյուրախաղերի» եկող ահաբեկիչների հիմնական հոսքին, ապա, ըստ Մուսինի, դա տեղի է ունենում Թուրքիայի տարածքով։ «Անգլոսաքսերը մտածել են ողջ լոգիստիկան, ինչպես գերմանացիները 1940-ական թթ.»,- համեմատում է Մուսինը։

«ԱՊՀ երկրների քաղաքացիները Սիրիա թափանցում են Թուրքիայից։ Սկզբում հանդիպում են թուրքերին, որոնք նրանց անցկացնում են սահմանով, որտեղ էլ խմբեր են հավաքում։ Տաքսին մոտենում է, նրանց նետում անհրաժեշտ վայրերում, որտեղ էլ նրանք իրենք պետք է ինքնուրույն անցնեն սահմանը։ Հետո մոտենում է թուրքական ոստիկանական մեքենան, հավաքում փաստաթղթերը, տանում տեղամաս, սքանավորում դրանք, հետո հետ է գալիս և դրանք հետ հանձնում նրանց։ Այն բանից հետո, երբ նրանք սողալով անցնում են սահմանը, նրանց դիմավորում են ղրղզները, որոնք գիտեն ռուսերեն։ Այնուհետև նրանք հայտնվում են այն ճամբարներում, որտեղ շատ ադրբեջանցիներ կան։ Ջոբարում նրանք լիքը լցված են։ Սիրիայում ամենաաղմկալի հանցագործությունները կատարում են Հյուսիսային Կովկասի մեր հայրենակիցները։ Հիմա մեզ համար Սիրիայում պատրաստում են ահաբեկչական առաջնորդներ, որոնք ապագայում վերադառնալու են Ռուսաստան»,- ասում է նա։

Ըստ էության, այն, որ Ադրբեջանը մեծ թվով ավազակներ է արտահանում Սիրիա, բնավ նորություն չէ, և մենք այդ մասին գրել ենք մեր նախորդ հրապարակումներում։ Ի դեպ, մենք նշել ենք նաև, որ YouTube–ում հայտնվում են հոլովակներ ադրբեջանցի ահաբեկիչ Աբու Յահյա ալ-Ազերի անունից, որը, նստած զինված մարդկանց ֆոնին, «Ալ-Քաիդայի« դրոշի տակ, ադրբեջաներենով պայքարի կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։ «Ալլահը մեզ կարգադրել է մարտնչել Դամասկոսի սուրբ հողում և քշել անաստվածներին։ Մենք իրական հնարավորություն ունենք շարիաթի օրենքը հաստատելու այս հողում։ Եվ այստեղից այն տարածել այլ պետություններում։ Զենքը ձեռքներիս սպանելու ենք Ալլահի օգնությամբ։ Ես կոչ եմ անում նաև իմ մյուս ադրբեջանցի եղբայրներին միանալ այս սրբազան պատերազմին»,- կոչ էր անում ադրբեջանցի բանդիտը՝ ընդգծելով, որ Ադրբեջանից շատ հեշտ է ընկնել մարտական գործողությունների գոտի, և նշելով, որ Ադրբեջանից Սիրիայում կռվելու են գալիս ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք ու երեխաները։

Այն ժամանակ, իհարկե, տողերիս հեղինակին մեղադրեցին ավելորդ կանխակալության և ամեն գնով «հարևաններին» սևացնելու ցանկության մեջ...

Ինչևէ, ինչպես տեսնում ենք, «ադրբեջանցի եղբայրները» «սրբազան պատերազմի» կոչը լսել են։ Ընդ որում՝ լսել են ամենաբարձր մակարդակով (հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահի երկրորդ (գուցե առաջի՞ն) հոբբիի մասին նոր մանրամասնությունները)։ Ի դեպ, ադրբեջանցի պաշտոնյաներն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել պետության առաջին դեմքի անձնական թիկնապահի կողմնակի եկամտի (և ոչ միայն) մասին տեղեկատվությունը։ Դե ինչ, անհամբերությամբ կսպասենք... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել