Aysor.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքի կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա» , - ասել է Տեր Եսայի Արթենյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել