Նոյեմբերի 5-ի ընդդիմության հանրահավաքին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. Aysor.am


22:17 , 3 նոյեմբեր, 2022

Aysor.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքի կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա» , - ասել է Տեր Եսայի Արթենյանը։