ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մակքոլը հրապարակել է զեկույց՝ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին տեսության օգտին փաստարկներով: Այդ մասին հայտնել Fox News է հեռուստաալիքը:

«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը հրաժարվելու այն ենթադրությունից, թե ծովամթերքների շուկան է եղել վիրուսի առաջացման վայրը: Գերակշռող ապացույցները վկայում են, որ վիրուսն իրոք տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից միջադեպի հետեւանքով, ընդ որում դա տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ից ավելի շուտ»,- ասված է հանրապետականի հաշվետվությունում:

Նա Կոնգրեսի երկու կուսակցություններին կոչ է արել անցկացնելու համատեղ հետաքննություին: Մակքոլի զեկույցում նաեւ պնդվում է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում կարող էր ընթանալիս լինել վիրուսի գենային փոփոխության աշխատանք: Փաստաթուղթը մատնանշում է անվտանգության հնարավոր խնդիրներն այդ հետազոտական կենտրոնում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2019 թվականի ամռանն ինստիտուտը զետեղել է մասնագետների որոնան մասին հայտարարություն օդի վարակազերծման համակարգերի նորացման, վտանգավոր մնացուկների մշակման եւ օդափոխման համար:

Ինչպես գրում է The Hill թերթը, զեկույցը կազմողները «չեն պնդում, թե անհերքելի ապացույցներ ունեն», նրանց նպատակն է «պատրաստել Չինաստանի գործողությունների օրենսդրական պատասխան»: Հեղինակները կոչ են անում պատժամիջոցներ սահմանելու ինստիտուտի գիտնականների եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հակահամաճարակային միջոցների համար կորոնավիուսի տարածման վաղ փուլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել