168.am-ը գրում է․

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2002թ.-ից գործում է «Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիան, որի գիտական ղեկավարը տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանն է, ով «Հրապարակ» թերթի հետ զրույցում ահազանգել էր, որ այս տարի ՀՀ Կառավարությունը 6 տոկոսով կրճատել է գիտական լաբորատորիաներին հատկացվող գումարները, բայց իր լաբորատորիայի գործունեությանն ուղղված գումարը կրճատել են 100 տոկոսով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բուհական լաբորատորիաների ֆինանսավորումը ոչ թե 6 այլ մոտ 70 տոկոսով է կրճատվել, ինչը ժամանակավոր է, հնարավոր է՝ 2021-2022թթ. համար նորից վերականգնվի: Կրճատումները եղել են՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով, ու դրան գիտության ներկայացուցիչների մեծ մասն  ըմբռնումով է մոտեցել, հուսալով, որ երկրի համար հրատապ հարցերն  արագ կլուծվեն, ու ֆինանսավորումը կրկին կտրամադրվի: Նրանց խոսքով՝ կրճատումներն արվել են ոչ հրատապ ծրագերի մասով:

Ավելին, շուտով լինելու են նոր լաբորատորիաների մրցույթներ, հատկացվող գումարի չափը ևս մեծ է լինելու, ուշադրություն դարձնելու են տեղեկատվական տեխնոլոգիաներին, զենքերի արտադրությանը և այլն:

Հավելենք, որ  դեռևս 2021թ.մարտի 18-ին հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 հավելվածների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել