-Սիրու՞մ ես պատուհանից նայել :

Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը երևի պարզապես պատուհանից դուրս նայելն է : Այո՛ ... Երբեմն օդի պակասության պատճառով , երբեմն հետաքրքությունից , երբեմն էլ ձանձրույթից ... Գիտեք՝ 17 տարի է  ես մեր բնակարանի պատուհանից դուրս եմ նայում , բայց ոչինչ չի փոխվում : 
 Դե հաաա ...  Որոշ ծառեր հատեցին ,   ձմռանը շագանակենու թփերը ծածկվեցին ձյան հաստ շերտով ... Դա էլ անցավ .. Նորից նույն շագանակենին :)  աաա՜՜՜՜՜՜ , շատ հարևաններ փոխեցին իրենց պատուհանները : Մի շարք հարևաններ գնացին , որոշները եկան , մահացան, առողջացան  , ամուսնացան  ու երեխաներ ունեցան : Բայց ո՜՜՜չ  .. Ոչինչ էլ չփոխվեց մեր բակում : Մեր պատուհանից կրկին նույն տեսարանն է : Մարդիկ նույնը մնացին ... 
 Նույնը մնաց այն շագանակենին , որ հենվել է իրենից  բարձր կանգնած սոճիին ...
 Հեղափոխություններ այսպես թե այնպես չեն սպասում մեր բակին ... Ո՛չ կկտրեն շագանակենին , ո՛չ այդ սոճին  , ո՛չ էլ բոլոր հարևանները կհեռանան : Շենքերն էլ չեն փոխվի... 4հարկանի շենքը երբեք չի դառնա  երկնաքեր , խնձորի ծառը երբեք էլ չի վերափոխվի բալենու ...
 Մարդու միտքն է փոխվում , այն 1275 գրամանոց (1375 տղամարդկանց մոտ միջինը )  ուղեղն է փոխվում : Այո՛!  Չկարծե՛ք  , թե  փոխվում է քաշը կամ էլ ծալքերն են ավելանում : Ամենևին  ՜՜՜՜ Փոխվում է պարունակությունը , երբ գիրք ես կարդում , երբ ֆիլմ ես դիտում ,երբ պարզապես խոսում  ես:    Եթե դու չպատկերացնես , որ բակիդ շագանակենին կփոխվի կամ կվերանա , այն երբեք էլ չի փոխվի ...  Եթե դու չուզես երազել , ունենալ նպատակ ու հասնել նպատակիդ , ոչինչ էլ  չի ավելանա ....  Ոչ ոք չի կանգնել օդում և այնտեղից գումար չի թափում ... Ոչ ոք այնտեղից  երազանքներ չի շռայլում ... Մարդու միտքն է , որ  սոճու տեղը կանգնեցնում է շագանակենուն  : Մարդ իր ձեռքերով ունակ է ավելին անել  ՝ մտքի թելադրանքով ...  Բայց մարդը ... Շագանակենին  ավելին է մտածում .. ուղղակի այն չի շարժվում , իրավունք ունի շարժվելու : Նրան դեռ այն ժամանակ են  հրամայել չշարժվել : Իսկ մարդը , որ ունակ է շարժվելու ու մտածելու  , որ կարողանում է բոլոր հրամանները շրջանցել , կատարել այն , ինչ հնարավոր չէ , որ կկատարի շագանակենին ... իսկ մարդը լռում է ... մարդը դառնում է ոչինչ ... 
 Շագանակենին կապրի , մարդը իր  մտքի շնորհիվ կմահանա ...   Մա՛րդ եղեք  , մարդի՛կ ... Ժամանակն անցնում է  ♥
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել