Tert.am-ը գրում է.

Վերջին մեկ օրում 825 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:

Նշվում է, որ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 39 000 մարդ է վերադարձել իրենց մշտական բնակության վայր:

Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել