Ժամանակի ընթացքում պատմության  մեջ խորհրդավոր մարդկանց մասին շատ պատմություններ են արաջ եկել:  Ձեզ ենք  ներկայացնում առեղծվածային 10 մարդկանց մասին այդպիսի պատմությունները: Եթե դուք էլ գիտեք նման մարդկանց մասին, ապա նյութի ներքևում չմոռանաք մեկնաբանություն թողնել:

10. Մոնսենյոր Քոուչանի

Մոնսենյոր Քոուչանին (մահացել է 1968թ.) Համաշխարհային պատերազմից հետո հրեա առեղծվածային մի ուսուցչի կեղծանունն էր, ում իսկական անունը ոչ ոք չգիտեր: Նա քիչ թվով աշակերտներ ուներ, դրանց թվում Էմանուել Լևինասը (ում նկարը տեսնում եք տեքստի աջ հատվածում) և Էլի Ուիսելը: Ո՛չ նրա ծագման մասին, ո՛չ նրա իսկական անունը ոչ ոք չգիտեր: Նրա գերեզմանաքարի վրա գրված է «Իմաստուն ռաբբի (ուսուցիչ) Քաուչանի, օրհնյալ լինի հիշատակը: Նրա ծնունդն ու կյանքը պատված են առեղծվածով»: Տեքստի հեղինակը Էլի Ուիսելն է, ով էլ վճարել է նրա գերեզմանաքարի համար:
Քոուչանիի աշխատությունները մեզ չեն հասել, սակայն նա իր մտավոր ժառանգությունը փոխանցել է իր աշակերտների միջոցով: Նա հագնվում էր թափառաշրջիկի նման, սակայն տիրապետում էր գիտական տարբեր ոլորտների` ներառյալ գիտություններ` մաթեմատիկա, փիլիսոփայություն և մանավանդ թալմուդ:
Ուսուցչի կյանքի մասին տեղեկությունները փոխանցվել են միայն իր աշակերտների գրառումներից ու հարցազրույցներից: Քոուչանին հայտնվում է Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ նա դասավանդում է 1947-1952թթ.: Դրանից հետո անհետանում է և Իսրայելի նորաստեղծ պետությունում որոշ ժամանակ մնալով` մեկնում է Փարիզ, իսկ դրանից հետո տեղափոխվում Հյուսիսային Ամերիկա և մինչև կյանքի վերջ բնակվում այնտեղ:

9.Պո Թոստեր

Պո Թոստերը առեղծվածային մի մարդու (կամ հնարավոր է նաև 2 մարդու` որդու և հոր) ոչ պաշտոնական անունն է, ով յոթ տասնամյակ շարունակ ամեն հունվարի 19-ի (գրողի ծննդյան օրը) առավոտյան ժամերին այցելում էր ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի գերեզման: Մշտապես սև հագուստով, լայնեզր գլխարկով և սպիտակ շարֆով այս մարդը գերեզմանի մոտ ինքն իր համար կոնյակ էր լցնում, խմում գավաթով և անհետանում` գերեզմանաքարի մոտ թողնելով 3 վարդ և կոնյակի կիսադատարկ շիշը: Ականատեսները ամեն տարի հավաքվում էին նրան տեսնելու համար: Նա մարդկանց ներկայությամբ չէր խոսում երբեք և ոչ էլ երբևէ լուսանկարվում էր: 


8.Բաբուշկա տիկինը

Ենթադրվում է, որ Բաբուշկա տիկինը (ծածկանուն) կարող է լինել այն մարդը, ով լուսանկարել է 1963թ.-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը: Այս անունը ծագել է կնոջ գլխին փաթաթած շարֆի ձևի պատճառով, քանի որ այդպես են շարֆը կապում ռուս տարիքով կանայք: Ըստ ականատեսների` Բաբուշկա տիկինը իր ձեռքում ունեցել է տեսախցիկ: Նա նաև երևացել է տեսագրություններում: Կրակոցներից հետո նա անցել է Էլմ փողոցը և միացել ամբոխին, որը բարձրացել էր խոտածածկ բլրակին` մարդասպանին փնտրելու համար` ամբողջ ընթացքում նկարահանելով կատարվածը:
ԱՄՆ հետախուզությունների ֆեդերալ բյուրոն  փորձել է գտնել կնոջը, սակայն ապարդյուն: 1970թ. Բեվերլի Օլիվեր անունով մի կին ներկայանում է որպես Բաբուշկա տիկին, սակայն նրա պատմածները չեն համապատասխանում փաստերին: Օրինակ` նրա նշած տեսախցիկի մակնիշը 1963-ին դեռևս գոյություն չի ունեցել: Բացի այդ` Բաբուշկա տիկինը տեսագրության մեջ ավելի գեր, միջին տարիքի կնոջ տեսք է ունեցել, այնինչ Օլիվերն այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, ինչը նույնպես կասկածի տակ է առնում այս կնոջ պնդումները:

7. Կասպար Հաուսեր

1828թ.-ի մայիսի 26-ին դեռահաս մի տղա է հայտնվում Գերմանիայի Նուրեմբերգի փողոցներում: Նա իր ձեռքին նամակ ուներ, որը պետք է փոխանցեր 6-րդ հեծելազորային գնդի 4-րդ հեծելավաշտի հրամանատար Կապիտան վոն Ուեսենինգին: Նամակում ասվում էր, որ տղան ցանկանում է միանալ հեծելազորայիններին, ինչպես մի ժամանակ իր հայրը և արաջարկում էր հրամանատարին կա՛մ ընդունել իրեն, կա՛մ կախել: Սկզբում ենթադրվել է, թե տղան մեծացել է կիսավայրի անտառներում, սակայն տղան  մայոր Բինդերի հետ զրուցելու ժամանակ այլ բան է պատմել և հետագայում էլ իր կյանքի մասին գրառումներ արել: Նրա պատմելով` իր ամբողջ կյանքը նա անց է կացրել երկու մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ մութ խցիկում, որտեղ միայն մի մաշված անկողին և որպես խաղալիք փայտից պատրաստված մի ձի է եղել: Նա ասում էր, թե ամեն առավոտ անկողնու մոտ ջուր և հաց էր գտնում: Ջուրը դառն էր և խմելուց հետո ավելի երկար ու խորն էր քնում: Երբ արթնանում էր, նրա ցնցոտիները փոխված էին լինում, իսկ նրա եղունգները` կտրված: Հաուսերն ասում էր, որ առաջին մարդը, ում նա երբևէ տեսել է իրեն բաց թողնելուց առաջ, իրեն այցելող, դեմքը խնամքով ծածկած մի մարդ էր:
Շատերը ենթադրում էին, որ Կասպեր Հաուսենը Բադենի նորածին թագաժառանգն էր, ով ծնվել էր 1812թ.-ի սեպտեմբերի 29-ին և մահացել ծնվելուց հետո առաջին ամսվա ընթացքում: Հավատացած էին, որ թագաժառանգին փոխել են մահացող երեխայի հետ, իսկ իրեն փախցրել: Ահա 16 տարի անց հայտնվել է Նուրենբերգում` Կասպեր Հաուսեր անունով: Հաուսերը մահանում է կրծքին ստացած մահացու վերքից: Մահանալուց առաջ նա նշել է, որ իրեն հարվածողը տարիներ առաջ իրեն խցում պահող մարդն է եղել:
2002թ.-ին  Մունստերի համալսարանի հետազոտողները Կասպեր Հաուսերի մազերից բջիջներ են վերցնում ԴՆԹ-ն հետազոտելու համար: Նրանք այն համեմատում են Աստրիդ վոն Մեդինգերի ԴՆԹ-ի հետ, ով կլիներ Հաուսերի մայրը, եթե վերջինս լիներ Բադենի կարծեցյալ արքայազնը: ԴՆԹ-ները չեն համապատասխանում, սակայն ուսումնասիրողներին սա չի համոզում, քանի որ, ըստ նրանց, հնարավոր է ԴՆԹ-ն ենթարկված լինի մուտացիայի:


6. Ֆուլկանելի

Ֆուլկանելին (1839-1950-ականներ) 19-րդ դարի վերջի ֆրանսիացի ալքիմիկոսի և գրողի ծածկանունն է, ում ինքնությունը մինչ այժմ էլ անհայտ է: Նրա կյանքի հետ շատ առեղծվածային պատմություններ են կապված: Այպես, դրանցից մեկի համաձայն` նրա աշակերներից մեկը (Էուգեն Կանսելիտը` նկարում պատկերված տղամարդը) հաջողությամբ կարողացել է 100գր կապարը վերափոխել ոսկու` իր ուսուցչի կողմից իրեն տրված «փոխակերպման փոշու» շնորհիվ:
Շատերը նշում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ գերմանական Աբուեր պետական ծառայությունները փնտրում էին  Ֆուլկանելիին` միջուկային զենքի տեխնոլոգիաների իր գիտելիքների պատճառով: Ֆուլկանելին հանդիպել էր ֆրանսիացի ատոմային ֆիզիկոսի հետ` մանրամասնորեն բացատրելով նրան միջուկային զենքի տեխնոլոգիաները և պնդել` միջուկային զենք օգտագործվել է մարդկության դեմ դեռևս շատ տարիներ առաջ:
Ըստ Ֆուլկանելիի աշակերտի` Կանսելիտի, նա իր ուսուցչին հանդիպել է 1953-ին` նրա անհետանալուց տարիներ անց, երբ Իսպանիա էր մեկնել: Ըստ նրա` Ֆուլկանելին նրա հետ հանդիպել էր բարձր լեռներում: Նա նշում է, որ ուսուցչին պատկերացնում էր  որպես մի մարդու, ով 80-ն անց պետք է լիներ, սակայն նրա տեսքը շատ ավելի երիտասարդ է եղել` մոտավորապես 50-ին մոտ: Դրանից հետո Ֆոլկանելին նորից անհետացել է: 


5. Դ.Բ. Կուպեր

Դ. Բ. Կուպերը լրատվամիջոցների կողմից հոլովվող անհայտ ինքնությունով մարդու անունն է, ով 1971թ.-ի նեյեմբերի 24-ին առևանգել էր Բոյինգ 727 ինքնաթիռը  Պորտլենդ-Օրիգոն և Սիեթլ-Վաշինգթոն ուղևորության ընթացքում: Նա 200.000 $ փրկագին էր կորզել և օդապարիկով թռել ինքնաթիռից: Դրանից հետո նրա ճակատագիրը մնում է անհայտ: Չնայած ԱՄՆ հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ինտենսիվ աշխատանքներին` այս մարդը այդպես էլ չհայտնաբերվեց, ոչ էլ պարզվեց նրա ինքնությունը:
Պարզ չէ նույնիսկ, թե արդյոք ինքնաթիռից օդապարիկով թռչելուց հետո նա ո՞ղջ է մնացել, թե՞ ոչ: Այս դեպքից հետո էր, որ առաջին անգամ օդանավակայաններում մետաղական դետեկտորներ տեղադրվեցին:


4. Քոմտե դե Սեյնթ Գերման

Քոմտե դե Սեյթ Գերմանը եվրոպացի պալատական էր (մոտավորապես 1712թ.-փետրվար 27, 1784թ.), ով հետաքրքրված էր գիտություններով և արվեստով: Իր ծագումը չբացահայտելու և մարդկանց շեղելու համար նա պատմոություններ էր հնարում: Այսպես օրինակ` նա նշում էր, թե 500 տարեկան է, որի կապակցությամբ Վալտերը նրան հեգնելով կոչել էր «Հրաշամարդ»: Ոչ ոք չգիտեր, թե որտեղից է նա ծագում, այնուամենայնիվ կյանքի վերջին տարիներին նա տեղեկացնում է, որ Տրանսիլվանիայի արքայազն Ֆրանցիս Երկրորդ Ռակոզին է: Սա կարող էր բացատրել նրա կրթությունն ու հարստությունը և նաև այն փաստը, թե ինչու էին թագավորները նրան ընդունում` որպես իրենցից մեկին:
Նրա մահվանից հետո բազմաթիվ օկուլտական կազմակերպություններ նրան կերպարը որպես մոդել էին օգտագործում: Իսկ վերջին տարիներին մի քանի մարդիկ են երևան եկել, ովքեր իրենց անվանել են Քոմտե դե Սեյթ Գերման:

 

 

3.Երկաթե դիմակով մարդը


Երկաթե դիմակով մարդը 1669թ.-ին որպես Յուստաք Դոգեր կալանավորված և մի քանի բանտերում պահված մարդուն տրված անունն է: 34 տարի շարունակ նա միևնույն բանտապանի հսկողության տակ էր գտնվում: Նրա հնարավոր ինքնության մասին ոչ ոք չգիտեր, քանի որ նրա դեմքը ծածկված էր սև թավշյա դիմակով: Այս կերպարը ժամանակի ընթացքում մուտք է գործել գեղարվեստական գրականություն, և նրա պատմությունը վերապատմելու արդյունքում դիմակը ներկայացվում է որպես «երկաթյա»:
Ըստ պատմությունների` նա կալանավորվել էր Լուիս 14-ի կողմից: Ասվում է, որ հրամայված է եղել պահել նրան մի քանի դռներով փակված խցում, որպեսզի ոչ ոք չլսեր նրանց խոսակցությունը, ինչպես նաև հրամայված էր բանտապանին անձամբ օրը մեկ անգամ  ուտելիք ու ջուր տանել նրա համար և Դոգերին զգուշացնել, որ բնական կարիքից բացի ուրիշ բանի մասին խոսելու դեպքում կսպանվեր:
Կալանավորը մահանում է 1703թ.-ի նոյեմբերի 19-ին Մարքիոլի անվան տակ: Նրա բոլոր իրերը ոչնչացվում են մահվանից հետո: Կալանավորի անհայտ ծագումն ու նրա հանդեպ խիստ հսկողությունն ու շրջապատող առեղծվածը շատերին ոգեշնչել են գեղարվեստական պատմություններ գրել Երկաթե դիմակով մարդու մասին,  ում մասին մինչ այսօր ոչ ոք ոչինչ չգիտի:

2. Ջիլ Պերես

Ջիլ Պերեսը իսպանացի զինվոր էր, ով հանկարծակի 1593թ.-ի հոկտեմբերի 26-ին հայտվեց Մեքսիկա քաղաքում: Նա կրում էր Ֆիլիպինների Դել Գոբերնադոր պալատի հսկիչների համազգեստ: Նա պնդում էր, թե չգիտի` ինչպես է հայտվել Մեքսիկայում, և որ մինչև այդտեղ հայտնվելը նա իր առաքելությունն էր կատարում Մանիլայում` կառավարական պալատում, որտեղ հենց այդ պահին սպանում էին կառավարիչ Դոն Գոմես Պերես Դասմարինյասին:
Երկու ամիս հետո Ֆիլիպիններից նավ ժամանեց, և տեղեկություն փոխանցվեց այն մասին, որ իսկապես կառավարիչը մահացել է: Նրանք նաև ստուգեցին այլ մանրամասներ, որոնք Պերեսը հայտնել էր: Ականատեսներն էլ հաստատեցին, որ Պերեսը Մանիլայում է եղել մինչև Մեքսիկայում հայտնվելը:
Պերեսը վերադառնում է Ֆիլիպիններ, և մինչև իր կյանքի վերջը ոչ մի տարօրինակ կամ ուշադրության արժանի դեպք նրա հետ այլևս չի պատահում:

1. Վուլփիթի կանաչ երեխաները

Վուլփիթի կանաչ երեխաները երկուսն էին, ովքեր հայտնվել էին Անգլիայի Սուֆոլքի Վուլփիթ գյուղում 12-րդ դարում: Նրանք քույր և եղբայր էին և ունեին կանաչ մաշկ: Նրանք անծանոթ լեզվով էին խոսում և լոբու պատյանից բացի ուրիշ բան ուտելուց հրաժարվում էին: Ժամանակի ընթացքում նրանց մաշկը կորցնում է կանաչ գույնը: Երբ նրանք սովորեցին անգլերեն խոսել, նշեցին, որ իրենք Սբ. Մարտինի երկրից են, որտեղ ամեն տեղ շատ մութ է, քանի որ արևը երբեք հորիզոնից չի բարձրանում: Նրանք տեղեկացրին, որ հետևել են իրենց հորը` լույսի գետին հասնելու և զանգերի ղողանջը լսելու համար և հետո հայտնվել են Վուլփիթում:
Շատ անսովոր տեսություններ կան այս երեխաների ծագման հետ կապված, ինչպես օրինակ, որ նրանք այլմոլորակային են, զուգահեռ տարածություններից հայտված երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել