ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, SpaceX-ի Falcon 9 հրթիռի արձակմանը գնացել է ամերիկյան բրենդի թանկարժեք զգեստով ու դրա համար քննադատության արժանացել: Այս հայտնում է Daily Mail-ը:

Իվանկա Թրամփին նկատել են Վաշինգտոնում գտնվող տան մոտ: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ զգեստն արժի 1800 դոլար:

Իվանկան նաև կրել է պաշտպանիչ դիմակ: Ի դեպ, դիմակի և զգեստի վրա պատկերված է եղել նույն դեղին ծաղիկը:

Twitter-ի օգտատերերը սկսել են ծաղրել Իվանկա Թրամփին՝ նրա հանդերձանքը նմանեցնելով լոգարանի վարագույրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել