ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակիչները ժառանգությամբ իրենց հասած լքված ավտոտնակում գտել են 1960 թվականի արտադրության Mercedes-Benz 300 SL մակնիշի մեքենա: 

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, 44 տարի անշարժ մնացած մեքենան որոշել են վաճառել 1 095 000 դոլարով: Մեքենայի տերն այն ձեռք է բերել 1976 թվականին, սակայն գրեթե գնելուց անմիջապես հետո այն կանգնեցրել է ավտոտնակում և չի երթևեկել դրանով: Մեքենայի վազքը հոտոմետրի տվյալներով կազմում է 23 429 կմ:

Այն թվականին, երբ թողարկվել է տվյալ ռոդսթերը, գործարանը 249 նման մոդել է արտադրել: Ի դեպ, գտնված նմուշը ներկված է եղել հազվագյուտ մոխարգույն-կապույտ երանգով, իսկ սրահը՝ կապույտ: Ավելի ուշ տերերից մեկը որոշել է այն ներկել ամբողջությամբ կապույտ, իսկ սրահը՝ սև:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել