Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):
2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների՝ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:
Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞ւմ անձնագրի համարն է նշվել, և ո՞վ է ստորագրել/քվեարկել, առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյո՞ք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):
Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում:
Ասեմ ավելին՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ իր հերթին ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:
Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգել, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:
Հ.Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ ոստիկանությունը չէր ասելու․ «Այո, մենք հանցագործություն ենք արել»:
Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարգով հերքում ենք պահանջելու: