Ֆեյսբուքը չբլոկեր, բոլոր մանրամասներով կգրեի, թե ինչ էր անում թշնամին Հադրութում, Նորաշենում, Դրախտիկում, Շուշիում, Մադաթաշենում, Ազոխում ու Արցախի մյուս բնակավայրերում հաշմանդամ ու անօգնական մնացած մարդկանց հետ։ 2016 թվականի Թալիշում մնացած Խալափյանների ընտանիքի նկարները երևի շատերն են տեսել. խոշտանգվածներից ամենածերը անկողնային պառկած 92-ամյա տատիկն էր...
Ի՞նչ էին արել այդ մարդիկ իրենց՝ ոչինչ. ոչ զինված դիմադրություն էին ցույց տվել, ոչ էլ։ Պարզապես չէին հասցրել կամ չէին կարողացել դուրս գալ գյուղից։ Թշնամու համար մի պահ հարմար առիթ էր ստեղծվել ու նա արել էր այն, ինչ բնությունից իր արյան մեջ է՝ հnշnտել էր։
Հիմա, որ քարոզում են խաղաղ հարևանություն, առևտուր, զռթ, զիբիլ, դրանք մոռացեք։ Չի լինելու նման բան։ Ոչ մի թղթի կտոր, ոչ մի քարտեզի մակետ չի զսպելու էն գազանին, որի դեմը Արցախով էինք առնում։ Ամեն հարմար առիթի դեպքում նիկոլի օրթախն անելու ա էն, ինչն արել ա բազմիցս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել