Մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում ՝արագաչափի մոտ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մանկիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տեղում պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Գարեգին Մելքումյանն է և 27-ամյա Արսեն Կարապետյանը:

Պարզվել է նաև, որ մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելը, նշված անձին «դեմքի, գլխի և վերին վերջույթների 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ» միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել բժիշկների կողմից, ապա տեղափոխվել  Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Գ. Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից և ճանապարհին տեղ է ունեցել պայթյունը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել