ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, խնդրում եմ, բացատրեք՝ ի՞նչ ասել է «անզգուշությամբ վարակել»: Ենթադրենք՝ մարդը չգիտի, որ վիրուսակիր է և վարակում է մեկ ուրիշի, դա դատապարտելի՞ է, թե՞ ոչ: Եվ հետո խնդրում եմ հատ առ հատ ֆիքսել, թե որոնք են անզգուշության կետերը: Օրինակ՝ տնից դուրս գալը, դիմակ չկրելը, աշխատանքի գնալը, ձեռքով բարևելը և այլն: Հակառակ պարագայում ես անձամբ կդիտարկեմ այս օրենքը որպես քաղաքական հակառակորդների կամ անհարմար մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու միջոց, որովհետև, եթե կոնկրետ նշված չլինի՝ ինչն է հատկապես դիտարկվում որպես անզգուշություն, ապա ով ում ասես կարող է մեղադրել անզգուշության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել