Չինաստանի Սիչուան նահանգում H5N6 թռչնագրիպի բռնկում են հայտնաբերել: Այդ մասին հաղորդել են երկրի գյուղատնտեսության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Խիստ պաթոգեն թռչնագրիպի բռնկումը տեղի է ունեցել Նանչուն քաղաքային շրջանի ֆերմայում: Հաղորդվում է, որ ֆերմայում գտնվող 2 497 ընտանի թռչուններից 1840-ը վարակվել է և անկել: Տեղական իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար, ոչնչացվել է ավելի քան 2.26 հազար ընտանի թռչուն:
Փետրվարի 2-ին Չինաստանի Հունան նահանգում գրանցվել է H5N1 թռչնագրիպի բռնկում: Այս նահանգը սահմանակից է Հուբեյին, որը նոր 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել