Նախ, որովհետև նման օրենքի հետևանքով հասարակությունը կբաժանվի երկու մասի: Դու այդ օրենքով խտրականություն ես դնում հարուստի և աղքատի միջև, մինչդեռ սահամադրությունն ասում ա, որ մարդը գերագույն արժեք ա: Իսկ այս օրենքով դու, օրենքի հեղինակ, ստիպում ես, որ աղքատը մտածի, որ ինքը սահմանը պաշտպանում ա, որովհետև 20 հազար դոլար չունի: Սա անթույլատրելի նախագիծ է:

Երկրորդ վտանգը, որի մասին գուցե պարոն պատգամավորը չի մտածել, մեր հայկական մենթալիտետն ա:

Պարոն պատգամավորը չի մտածել, որ կլինեն հազարավոր մարդիկ, ովքեր իրենց վերջին կացարանը կվաճառեն, կհայտնվեն դրսում, ինչ է, թե երեխային ազատեն բանակից:

Սա մի այլ, ավելի վտանգավոր մեսիջ ունի: Սա նշանակում է, որ, ըստ պարոն պատգամավորի, բանակում ծառայելն էնքան վատ բան ա, որ «կարաք փող տաք, ու պրծնեք էդ գլխացավից»:

Դու, պարոն պատգամավոր, Լուլուն՝ իրա երեկվա հիմարություններով, խայտառակում եք ոչ թե ձեզ, այլ հեղափոխության արժեքները:

Վերջապես ձեր թիմում կգտնվի՞ մեկը, որը ձեր երեսին կասի, որ ձեր ասածներն ու արածները հիմարություն են:

Չնայած դուք ընդհանրապես մեղավոր չեք, մեղավորը քասթինգ անողներն են, որ ձեզ տարել ու մանդատ են տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել