Ավտոբուսներով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից մեկը շաբաթը 4 օր, օրը 4 ավտոբուս մարդ է տեղափոխում միայն Ռուսաստանի Դաշնություն: Ընդ որում՝ այդ ավտոբուսները տեղափոխում են ոչ պակաս, քան 50 հոգի: Այսինքն՝ օրը 200 հոգի միայն այդ ընկերության ավտոբուսներով լքում է Հայաստանը: Ես այդ մարդկանց մեջ տեսա նաև գրկի երեխաներ, որոնք իրենք ընտանիքի հետ միասին լքում էին երկիրը մշտապես: Մեկնողներից շատերի հետ զրուցեցի, և նրանք ասացին, որ նրանք ոչ թե ժամանակավոր աշխատանքի են մեկնում, այլ մեկնում են ընդմիշտ՝ դժոխքից փրկվելու նպատակով: Ինչևէ, ենթադրենք, թե այդ մեկնողների միայն կեսը հետ չի վերադառնա: Ես՝ ինքս, սրան դժվար եմ հավատում, բայց ենթադրենք: (4*4*50)/2=400: 400 մարդ ամեն շաբաթ մեկնում է Հայաստանից մեկ ընկերության հաշվարկով՝ չվերադառնալու նպատակով: Ամսական կմեկնեն 1600 հոգի, իսկ տարեկան՝ 19200:
Հ.Գ. Այդ մեկ ընկերության օրինակով ստանում ենք, որ տարեկան Հայաստանը մշտապես լքում է մոտ 19200 մարդ: Պատկերացնու՞մ եք, թե այդ թիվը ինչպիսին կլինի, եթե կարողանանք հաշվել բոլոր ավտոբուսային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների տվյալները, ինչպես նաև՝ ինքնաթիռով Հայաստանը մշտապես լքողների թիվը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել