Այսօր տոնում ենք Ծաղկազարդը։

Մեզ համար Հայ Առաքելական եկեղեցու տոներն առանձնահատուկ խորհուրդ ունեն. նրանցից յուրաքանչյուրի հետ հոգևոր կապը դրսևորվում է յուրովի։
Այստեղ կարևորը ինչպես Ծաղկազարդի՝ այդպես էլ առհասարակ Սուրբ գրքի գլխավոր խորհուրդներից մեկն է՝ սերը:
Սերն առ մերձավորը, սերն առ Հայրենիք, սերն առ այն ամենը, հանուն ինչի մենք ապրում, աշխատում և արարում ենք՝ ցանկանալով աշխարհը դարձնել ավելի մաքուր, ավելի բարի և լուսավոր։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նաև հռչակել է մանուկների օրհնության օր։
Եղեք երջանիկ, եղեք բարի և թող յուրաքանչյուրիդ սրտում տիրեն սերն ու ներդաշնակությունը:
Ուրախ Ծաղկազարդ բոլորիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել