Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հայրապետյանը ապրիլի 3-ին իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ «կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության։ Ես դեռ ոչ մանկապարտեզի անունն եմ տալիս, ոչ էլ անհիմն հայտարարություն անում»: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության վարչություն է հրավիրվել քաղաքացուհի Ա.-ն։ նա հայտարարել է, որ Երևանի մանկապարտեզներից մեկում իսկապես իր երեխայի նկատմամբ դաստիարակի կողմից բռնություն է կատարվել: Քաղաղացի Ա-ից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել