Հիմա ծանրամարտն եմ դիտում ու միաժամանակ այս գրառումն անում: Որոշեցի այս անգամ էլ գրել իմ սիրելի ու ոչ սիրելի երեւույթների մասին: Հենց ծանրամարտն էլ մտնում է իմ “սիրում եմ” ցուցակի մեջ:

Ինչու՞  որոշեցի գրել այս մասին: Քանի որ կան մարդիկ, ովքեր զարմանում կամ քննադատում են ինձ՝ ինչ-որ բան սիրել կամ չսիրելու համար: Դե ինչ, սկսեցինք…

1.Չեմ սիրում “խանութներով ֆռֆռալը”

2.Սիրում եմ Ռաֆեոլլոյի գովազդները :)

3. Չեմ սիրում շոգ եղանակ

4. Ատում եմ “կյանքս”, “ազիզ” բառերը

5.Շատ եմ սիրում անունս ^_^ Անունների ստուգաբանության մեջ այն նշանակում է “սիրո արեւ” :D

6.Զզվում եմ սուրճից

7.Չեմ սիրում հեռախոսով խոսել

8. Մանկուց երազել եմ ու դեռ երազում եմ կառատեի գնալու մասին

9. Չեմ սիրում փնթփնթան մարդկանց

10. Զզվում եմ ծխախոտի հոտից

11. Երբեք չեմ երազել հարսի շոր հագնելու մասին

12. Պայուսակիս մեջ ամեն ինչ պիտի իր տեղն ունենա, հատուկ կարգ ու կանոնով:

13. Չեմ նայել Twilight, Avatar ու Ալա Բալանիցա ֆիլմերը, չեմ էլ պատրաստվում նայել

Ու որպես P.S. չեմ հավատում, որ 13 թիվը անհաջողություն ա բերում, քանի որ քույրս ամսի 13ին ա ծնվել ու շատ էլ հաջողակ է ;) Ու ընհանրապես, սնահավատ էլ չեմ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել