Մադրիդյան թարմացված սկզբունքներ

ԱԺ-ում թեկնածություն առաջադրած կուսակցություններին հարցում արեք «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ իրենց կողմնորոշման մասին։ Այն կուսակցությունը, որը կողմ է այս սկզբունքներին, պետք է մերժվի ժողովրդի կողմից։

Այս սկզբունքները որպես ելակետային հիմք ընդունված են Հայաստանի կողմից, և Ադրբեջանի հետ բանակցությունները հենց այս սկզբունքների շուրջ են ընթանում։ Մադրիդյան սկզբունքները Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության կապիտուլյացիայի հայտարարությունն են:

Ահա այդ սկզբունքները, որը մեզ փոխանցեց Արամ Գաբրիելյանը (շնորհակալություն նրան)։

Ահա դրանք՝

• Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ,
• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
• Ներքին տեղահանված եւ փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
• Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

• возвращение территорий вокруг Нагорного Карабаха под контроль Азербайджана;
• предоставление Нагорному Карабаху временного статуса, гарантирующего его безопасность и самоуправление;
• открытие коридора между Арменией и Нагорным Карабахом;
• определение в будущем окончательного правового статуса Нагорного Карабаха на основе юридически обязательного волеизъявления;
• обеспечение права всех внутренне перемещённых лиц и беженцев на возвращение в места их прежнего проживания; международные гарантии безопасности, включающие операцию по поддержанию мира

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել