Վարկած: Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելն ունի իրական նպատակ՝ վարչապետի հրաժարականից հետո անցանկալի սցենարի դեպքում (երբ այլ վարչապետ ընտրվի ԱԺ-ի կողմից) նոր կառավարության հիմնական զենքը հանրահավաքների դեմ լինելու է ոստիկանությունը, որի մի մասը, եթե չեմ սխալվում, գտնվում է սահմանագծին, և որին անհրաժեշտ է լինելու այնպիսի առաջնորդ, որն ունենալու է հեղինակություն ոստիկանությունում, և որին հավատարիմ կլինեն բոլոր նախկին պաշտոնյաները: Հունան Պողոսյանին պաշտոն տալով, փաստացի, նա սպիտակեցվեց, և այժմ անչափ դժվար կլինի «գտնել» այնպիսի ոստիկանապետ, ով կկարողանա ճնշել «դուխովներին»: Խելացի է, խելացի պարոն Փաշինյանը, ով արտահերթից հետո վերջապես կդառնա լեգիտիմ վարչապետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել