Թեև քաղաքականությունը ենթադրում է մեծ փողեր, այնուամենայնիվ այն հնարավորի արվեստ է, որի նշանակությունը այդպես էլ չեն ըմբռնում նրանք, ովքեր <<հանգամանքների>> բերումով որոշում են զբաղվել քաղաքականությամբ։ Ըստ էության քաղաքականությունը գործողություն է և ոչ թե հրապարակային ելույթներ կամ հայտարարություններ, որոնց նպատակը ընդամենը զանազան գործողությունները քողարկելն է։ Նույնիսկ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, որոնք ունեն ամենահզոր բանակները և ստեղծել են հզոր հետախուզական ու հակահետախուզական ցանցեր ամբողջ աշխարհում, երբեք բարձրաձայն չեն արտահայտվում իրենց իրական նպատակների մասին։ Նրանք միշտ խոսում են ինքնապաշտպանությունից, խաղաղության հաստատման իրենց ձգտումներից, խոսքի ազատությունից, համամարդկային արժեքներից․․․ Եթե մի որևէ ուժ բացահայտորեն հայտարարում է, որ հավակնություններ ունի որևէ պետության տարածքի մի մասի նկատմամբ, նա դրանով իսկ ցուցաբերում է իր քաղաքական, մեղմ ասած, անտեղյակությունը՝ այդպիսով գրգռելով հակառակորդներին և հնարավորություն տալով զինվել և լայնածավալ պատերազմ սանձազերծել երկրի դեմ։ Համաշխարհային Էլիտան, այնումենայնիվ, որոշակիորեն զսպում է որոշ պետությունների ագրեսիվ ձգտումները, այդ թվում նաև մեր հարևանի․․․ Նման հայտարարությունները՝ ստատուս քվոն խախտելու մասին, մեր հարևանի կողմից հաստատ կարող են օգտագործվել երկրի դեմ․․․ Նույնիսկ Գերմանիան, որի ագրեսիվ ձգտումներն ակնհայտ էին, հարձակումից երկու տարի առաջ չհարձակման պայմանագիր է կնքել Սովետի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել