«- Նույնիսկ էդ վշտից կորցրած կարող է ես կամ բարեկամներիցս մեկն ինչ-որ մեկի ծեծած լինենք, բայց ոստիկանները մեզ մատով չեն կպել»:

Արդեն որերորդ օրն է, առավոտյան աշխատավայրում սկսում եմ թերթել համացանցն ու մեր սպանված զինվորի` Լուքս Ստեփանյանի թեմայով հերթական նյութն աչքի անցկացնելը դառել է առաջին գործը... Մի քանի օր առաջ Սևանի ճանապարհին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին գրել էի,  ... ու որոշել էի այս` ուրիշի, ողբերգությունը լուռ վերապրել. բայց այսօր հերթական անգամ համբերությունս հատեց: Այս ողբերգությունը ամեն օր շուռումուռ տվող որոշ լրատվամիջոցներ այնպիսի եռանդով են կպել «գործին», որ այլևս անտեսած ունեն ամեն տեսակ փաստ ու իրողություն. էն գողականների պես «ցել են դրել» ու միջոցների մեջ էլ խտրականություն դնել չունեն. կարծես թե էլ ուրիշ տեղեկատվական առիթ չեն ունենալու «մորթելու» ուժային կառույցների ղեկավարներին: Այո, ուզում եմ շարժառիթներ գտնել, լավ, ինչու՞: Ու՞ր են տանում իրենց տեղեկատվությունը սպառողին:
Այսօր մի տեղ կարդացի Լյուքս Ստեփանյանի հոր տված պատասխանը լրագրողի հարցին.
«-Նման բան չկա, ով է ասում, թե մեզ` ծնողներիս կամ հարազատներիցս որևէ մեկին, ծեծել են ոստիկանները: Դա ամբողջությամբ սուտ է, հակառակը` մենք շատ շնորհակալ ենք ոստիկաններից` հատկապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, որ մեր վիշտն անկեղծորեն կիսեցին...
- Նույնիսկ էդ վշտից կորցրած կարող է ես կամ բարեկամներիցս մեկն ինչ-որ մեկի ծեծած լինենք, բայց ոստիկանները մեզ մատով չեն կպել»:
Երբեմն, շարժառիթներ փնտրելով, հասնում ես դատարկ ու անանցանելի պատի, ու պարզվում է, որ շարժառիթը հենց ինչքան հնարավոր է շատ մարդու այդ «ամուլ» պատին առճակատելն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել