Ինչքա՞ն ա սենց շարունակվելու։

Բանգլադեշում՝ Բաբաջանյան փողոցում, կանգնած եմ կարմիրի տակ, կողքիցս 5 ավտո կարմիրի տակով անցավ։
ՃՈ քանակը կրկնապատկելա պետք, արդեն հոգնել ենք մասսայական անկարգություններից ու վթարներից։
Մարդիկ ԱՊՊԱ չեն կնքում, թե՝ մեկա, տուգանք չի գալիս, ամրագոտի չեն կապում, թե՝ մեկա, չեն տուգանում։
Մարդիկ թքած ունեն ամեն ինչի վրա։

Եթե հույս դնենք միայն ադեկվատ մարդկանց վրա, ամեն ինչ կհարամվի։ Հա, բնակչության մեջ շատ է ադեկվատ մասսան, բայց էն փնթիներն ամեն ինչ հարամում են։ Գոնե լավը պահելա պետք։ Պայքարելա պետքա կուտակված վատի դեմ։

Ես չեմ ուզում, որ Հայաստանում տիրի անարխիա, ու շունը տիրոջը չճանաչի։

Հարգելի ոստիկանապետ, շատ ուրախ ենք, որ փոխվել եք, կաշառք չեն վերցնում, նախազգուշացնում են, բայց էն, ինչ հիմա տիրումա, հավատացեք՝ մեծամասնության սրտով չէ։

ԱՊՊԱ-ները կանգնել են կռախի առաջ, անգամ հարց են դնում՝ արդեն փակվեն, թե շարունակեն ոչ եկամտաբեր աշխատել։ Հիշեցնեմ, որ ԱՊՊԱ-ները սուբսիդավորում չունեն ու հատուցում են հավաքագրված գումարների հաշվին։ Արդեն երկար ժամանակա, ինչ հավաքագրված գումարները չեն հերիքում հատուցումների համար։ Հո մարդիկ իրանց տուն-տեղ չե՞ն ծախելու, բերեն, հատուցում տան։ Դրանից բխում են հետպահանջները, քիչ հատուցումներն ու էլի դժգոհությունները։

Ժողովուրդ ջան, նորմալ քշեք, ձեր ցավը տանեմ, ախր սա մեր տուննա, մենք պետքա պահենք-պահպանենք։

ՀԳ․ «Հու» գոռալով, բառաբանի տակ ծափ տալով երկիր չեն սիրում, կարմիրի տակով անցնող անասուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել