Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21,000,000 դրամով կամ 300,000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբույքյան էջը հայտնել էր, որ 00ՕՕ000 պետհամարանիշն աճուրդում վաճառվել է 300,000 դոլարով։

Նշենք նաև, որ աճուրդների կայքում նշված է, որ տվյալ պետհամարանիշն արդեն զբաղված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել